5 օգոստոսի 2009 - 22:14 AMT
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կվերադարձնի «Հայաստանին խաղաղության պարտադրելու» ճանապարհո՞վ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կվերադարձնի «Հայաստանին խաղաղության պարտադրելու» ճանապարհով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին:

Բյուլ-Բյուլ օղլու խոսքով, իրադրության նման զարգացումը հնարավոր է, եթե «Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների միջնորդական ջանքերը սպառիչ արդյունք չտան, եւ բանակցությունները փակուղի մտնեն», եւ եթե հարցը չհաջողվի լուծել բանակցությունների ճանապարհով: «Խաղաղության պարտադրանքն Ադրբեջանի իրավունքն է, եւ այն պետք է օգտագործել»,- ասել է դեսպանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: