6 օգոստոսի 2009 - 13:50 AMT
Օգոստոսի 5-ը Կոլորադոյում հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր
Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլլ Ռիտտերը օգոստոսի 5-ը հայտարարել է Ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ռիտտերը նշել է, որ պետք է գիտակցել, որ Ցեղասպանությունն իրապես տեղի ունեցած իրադարձություն է: «Բոլոր ժողովրդները պետք է հայտարարեն, որ նման գործողությունները հնարավոր չեն XXI-րդ դարում: XX դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի ապագայում նման հանցագործությունները չկրկնվեն»,-ասել է Ռիտտերը:

«Մենք ողջունում ենք Ռիտտերի ջանքերն ուղղված ցեղասպանությունների դարաշրջանի կասեցմանը` կրթության ու գործողության միջոցով` Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Սուդանում ցեղասպանության կասեցման պահանջը: Յուրաքանչյուր պետություն կարող է կարեւոր դերակատարություն ունենալ ցեղասպանությունների կասեցման գործում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: