6 օգոստոսի 2009 - 14:22 AMT
ՀՀ ԱԳՆ. Նովրուզ Մամեդովը չի տիրապետում իրավիճակին Ղարաբաղի հարցում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ուղղակի չի տիրապետում իրավիճակին, ցանկալին իրականության տեղ մատուցելով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, նման կարծիքի են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների ոչ մի հանդիպման եւ հետեւապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության եւ բանակցային գործընթացի էության վերաբերյալ»,-ասել է Բալայանը:

Նախօրեին Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով: