6 օգոստոսի 2009 - 14:54 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ազդարարում է «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի նոր տարբերակի մեկնարկը
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ազդարարում է «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի նոր տարբերակի մեկնարկը, որ նախատեսվում է տվյալների փոխանցման համար:

Նոր քարտը տրամադրում է` 2000 դրամ բաժանորդի սկզբնական հաշվեկշռի վրա, 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու եւ ստանալու հնարավորություն, վավերականության 180 օր ժամկետ, քարտի գործողության լրացուցիչ 15 օր, 180 օր վերալիցքավորման համար:

Տվյալ սակագնային պլանի շրջանակներում ինտերնետի արժեքը բոլոր կայքերի համար կազմում է 20 դրամ մուտքի ու ելքի տրաֆիկի համար ցերեկային ժամերին, եւ 5 դրամ` գիշերային ժամերին: SMS հաղորդագրությունների արժեքը տեղի եւ միջազգային համարների համար կազմում է 20 դրամ:

Բացի այդ, այսուհետ «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդները կկարողանան ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են ինտերնետի առավել հասանելի սակագներ: Առաջարկվում են 1,2,5 եւ 5 ԳԲ փաթեթներ` 6000, 10 000 եւ 15 000 դրամ արժողությամբ համապատասխանաբար:

Բոլոր ինտերնետ փաթեթների գործողության ժամկետը 30 օր է: Այդ ժամանակաշրջանում չօգտագործված տրաֆիկի ծավալը տեղափոխվում է հաջորդ ամիս: Տվյալ հեռախոսային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը 1 Մբ/վայրկ է:

«ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթը, համալրել հաշիվը եւ տեղեկություններ ստանալ իրենց հաշվի մասին cabinet.vivacell.am կայքում: Այդ կայք այցելելից բաժանորդներից ինտերնետի վարձը չի գանձվում;

Փաթեթի արժեքը 5000 դրամ է, ասվում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության կայքում: