6 օգոստոսի 2009 - 15:42 AMT
Beeline-ը երկարաձգել է «Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը`Beeline) երկարաձգել է «Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետները:

«Ընկերներ» եւ «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 31.12.2009թ:

Ընտրեք համապատասխան սակագնային փաթեթը Հայաստանում ընկերների եւ մտերիմների հետ առավել շահավետ շփման համար:

Սակագնային փաթեթ «Ընկերներ»` բոլոր ելքային զանգերը դեպի ՀՀ բջջային ցանցեր 39 դրամ:

«Ընկերներ» սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել 067408005, իսկ «Հանրապետություն» սակագնային փաթեթին` 067408006: Դա կարելի է անել նաեւ «Beeline»-ի վաճառքի ու սպասարկման գրասենյակներում, ինչպես նաեւ ընկերությունների ներկայացուցիչների միջեցով:

Սակագնային փաթեթի փոփոխման արժեքը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ), ասվում է ընկերության կայքէջում: