6 օգոստոսի 2009 - 19:03 AMT
«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն
Հայաստանի «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն:

Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչունային օպերատորներ եւ պրոդյուսերներ, ովքեր ավարտել են համապատասխան բուհը կամ ուսանում են վերջին կուրսում:

Դասընթացները կսկսվեն սեպտեմբեր ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը:

Դասընթացների մասնակցության բոլոր ծախսերն ապահովում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը: