8 օգոստոսի 2009 - 13:38 AMT
ՀՀ պատվավոր հյուպատոսը Դնեպրոպետրովսկում իրական լիազորություններ չունի
Դնեպրոպետրովսկի հայ համայնքի հիմնական խնդիրը կապված է Դնեպրոպետրովսկի, Զպորոժյեի եւ Պոլտավայի շրջաններում ՀՀ պատվավոր հյուպատոսի աշխատանքի հետ: Նրա խոսքերով, պատվո հյուպատոսն իրական լիազորություններ չունի: Այդ մասին հայտարարել է համայնքի ղեկավար, «Օջախ» մշակութային կենտրոնի նախագահ Պետրոս Բաղդասարյանը: Նրա խոսքերով պատվո հյուպատոսն իրական լիազորություններ չունի տեղում, որի պատճառով մարդիկ ստիպված են լինում մեկնել Կիեւ որեւէ փաստաթուղթ կամ տեղեկանք ստանալու համար: «Ես կարծում եմ, որ ի վերջո դժվար չէ որեւէ լիազորություններով օժտել հյուպատոսությանը: Մեր քառամյա միջնորդությունների եւ խորհրդակցությունների արդյունքում Դնեպրոպետրովսկի «Օջախ» հայկական կենտրոնում բացվեց դիվանագիտական ներկայացուցչություն, սակայն, ցավոք, խնդիրը չլուծված մնաց»,-ասել է նա:

Բաղդասարյանը նշել է, որ հիմնական խնդիրը եկեղեցու կառուցումն է եւ նրա հանդիսավոր օծումը: «Աշխատանքները նախատեսում ենք ավարտել 2011թ.: Անկասկած սա մեծ իրադարձություն է, որ մեծ նշանակություն ունի ողջ հայկական սփյուռքի, Ուկրաինայի ու Հայաստանի համար»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Մարգանցի իրադարձություններին , ապա ըստ Բաղդասարյանի, այնտեղ կենցաղային ծեծկռտուք էր եղել, մահացու դեպքով: «Մահացավ ոստիկանը, որը ծառայություն կրելիս չի եղել: Որոշ ուժեր հավանաբար փորձում էին շահ կորզել այս ողբերգությունից, փորձելով ազգամիջյան բնույթ հաղորդել սովորական մի ծեծկռտուքի: Մենք շնորհակալ ենք իրավապահ մարմիններին օպերատիվ աշխատանքի համար, ինչպես նաեւ կառավարությանն ու նախագահին` անմիջական վերահսկման ու աջակցության համար: Այսօրվա դրությամբ քննությունը շարունակվում է եւ դատարանը կլուծի բոլոր հարցերը, իսկ նախապես ոչինչ ասել հնարավոր չէ, ասել է Բաղդասարյանը, գրում է Analitika.at.ua-ն: