8 օգոստոսի 2009 - 17:20 AMT
Հայաստան-Թուրքիա բանակցությունների ժամանակ պետք չէ մոռանալ կարեւոր հանգամանքի` ժամանակի գործոնի մասին
«Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման հարցում ժամանակային ժամկետների հայտարարումը ճիշտ էր»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Ս.Սաֆարյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը բանակցությունների սկզբից ի վեր մոռացել է կարեւոր հանգամանքի` ժամանակի գործոնի մասին, ինչին ուշադրություն դարձնելու կոչ միշտ անում էր «Ժառանգություն» կուսակցությունը: Նա նաեւ ընդգծել է, որ իր վերջին հայտարարությամբ այն մասին, որ իր այցը Թուրքիա կկայանա միայն սահմանների բացումից կամ ՀՀ արգելափակումը հանելու ուղղությամբ իրական քայլերի իրականացումից հետո, Հայաստանի նախագահը շտկեց իրադրությունը: