10 օգոստոսի 2009 - 19:40 AMT
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունից առանց մեդալների է վերադարձել
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն օգոստոսի 6-9 Բուդապեշտում (Հունգարիա) կայացաշ աշխարհի առաջնությունից առանց մեդալների է վերադարձել: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն Դավիթ Ազարյանին (60 կգ ք/կ) ու Մհեր Թավաքալյանին (73 կգ ք/կ) է հաջողվել արժանանալ 5-րդ մրցանակային տեղերին: Մնացածներն առաջնությունից ավելի վաղ փուլերում են դուրս մնացել:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, հայ ձյուդոիստների պատվիրակությունը` մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, Երեւան է վերադարձել հուլիսի 10-ին: