11 օգոստոսի 2009 - 12:59 AMT
Հայ նկարիչների գեղանկարներն անհետացել են Արտաշատի Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից
Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից անհետացել է հայ նկարիչների երեք գեղանկար : Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» եը Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները պատկանում էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 աշխատանքների շարքին:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, պարզվել է, որ նշված մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետեւանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ: