11 օգոստոսի 2009 - 15:11 AMT
2010թ. ամերիկյան ընկերությունը տիեզերք բաց կթողնի առաջին արդբեջանական արբանյակը
Հայտարարվել են Ադրբեջանի առաջին արհեստական արբանյակը գործարկելու տենդերի արդյունքները:

Տենդերի հաղթող է դարձել ամերիկյան Orbital Sciences Corporation ընկերությունը, որը եւ առաջին արդբեջանական արբանյակը տիեզերք կգործարկի:

Տենդերին մասնակցում էին ThalesAlenia Spase եւ EADS/Astrium (Ֆրանսիա), Space Systems/Loral Inc. եւ Orbital Sciences Corporation (ԱՄՆ), ինչպես նաեւ ճապոնա-ռուսական Sumitomo Corporation/ISS Reshetnev կոնսորցիումը, հաղորդում է Bakililar.AZ-ը: