11 օգոստոսի 2009 - 16:21 AMT
Ծաղկաձորում իր աշխատանքն է սկսել Համահայկական պատանեկան համաժողովը
Այսօր հայկական Ծաղկաձոր հանգստյան քաղաքում կայացել է ամենամյա Համահայկական յոթերորդ պատանեկան համաժողովի բացման արարողությունը, որի կազմակերպիչը «Միջազգային Համահայկական Պատանեկան Կենտրոնն» է:

Այս տարի համաժողովը կգործի օգոստոսի 10-15, իսկ կմասնակցեն Հայաստանի զանազան մարզերի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաեւ սփյուռքի երիտասարդ սերնդի մոտ հարյուր ներկայացուցիչներ: Միջոցառման բացման արարողությանը նախագահել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը:

Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ այդ համաժողովը կնպաստի Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության միջեւ փոխհարաբերությունների զարգացմանը: Իսկ Սփյուռքը եւս մեկ հնարավորություն է ստանում ավելի մոտծանոթանալու Հայաստանում կատարվող զանազան գործընթացներին:

Ստեփան Պետրոսյանը համաժողովի մասնակիցներին արգասաբեր աշխատանք եւ հաջողություն է մաղթել բոլոր նախաձեռնություներում: