11 օգոստոսի 2009 - 20:02 AMT
Արտո Թունչբոյաջյանը եւ «Armenian Navy Band»-ը ելույթ կունենան Հայաստանի ազգային ժողովի զբոսայգում
Օգոստոսի 14-ինՀայաստանի Ազգայինժողովի զբոսայգու դարպասները կբացվեն Արտո Թունչբոյաջյանի եւ «Armenian Navy Band»-ի համերգի անցկացման համար: Համերգը, որը տեղի կունենա Ազգային ժողովի շենքի դիմաց` զբոսայգում, կկայանա արդեն ավանդական դարձած «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում:
Արտո Թունչբոյաջյանը «Armenian Navy Band» խումբը հիմնել է իննսունականների վերջին: Արտո Թունչբոյաջյանի ստեղծած եւ «Armenian Navy Band»-ի կողմից կատարվող երաժշտությունը ներառում է հայկական եւ արեւելյան երաժշտության, զանազան երաժշտական հոսանքների տարրեր, որտեղ գերակայում է ջազի ոգին: