11 օգոստոսի 2009 - 21:32 AMT
Հայաստանում համաներմամբ ազատ են արձակվել արդեն 301 բանտարկյալներ
ՀՀ ԱԺ հունիսի 19-ի«Համաներումհայտարարելու մասին» որոշմանհամաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սույն թվականի օգոստոսի 11-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 301 դատապարտյալ, հաղորդվում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Դատապարտյալների ամենամեծ քանակը` 63 հոգի, ազատ է արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից, իսկ ամենաքիչը` 1 դատապարտյալ` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Համաներվածների ընդհանուր թվում 8 կանայք եւ 3 անչափահասներ կան: