11 օգոստոսի 2009 - 22:42 AMT
ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երրորդ փուլում պարտիան հաղթանակով ավարտել է լոկ Եվգենի Ալեքսեեւը
Ավարտվել է ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հինգերորդ շրջանի երրորդ փուլը, որում լոկ Եվգենի Ալեքսեւ-Էռնեստո Ինարկիեւ պարտիան էր արդյունավետ` ավարտվելով Ալեքսեեւի առաջին եւ բարդ հաղթանակով: Մնացած բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Այդպիսով, երրորդ փուլից հետո առաջին եռյակում փոփոխություններ չեն եղել, առաջատարի դիրքն առաջվա նման կիսում են Արոնյանը, Չեպարինովն ու Լեկոն:

Երրորդ փուլի պարտիաները.

Ռուստան Կասիմժանով-Դմիտրի Յակովենկո-0,5:0,5
Եվգենի Ալեքսեեւ-Էռնեստո Ինարկիեւ-1:0
Բորիս Գելֆանդ-Էտյեն Բակրո-0,5:0,5
Իվան Չեպարինով-Լեւոն Արոնյան-0,5:0,5
Վասիլի Իվանչուկ-Պետեր Լեկո-0,5:0,5
Գատա Կամսկի-Վլադիմիր Հակոբյան-0,5:0,5
Պավել Էլյանով-Սերգեյ Կարյակին-0,5:0,5

Մրցաշարային դրությունը 3 փուլից հետո. Արոնյան, Լեկո, Չեպարինով-2; Հակոբյան, Յակովենկո, Բակրո, Կարյակին, Գելֆանդ, Էլյանով, Կասիմժանով, Ալեքսեեւ, Իվանչուկ-1,5; Կամսկի-1; Ինարկիեւ-0,5: