12 օգոստոսի 2009 - 15:29 AMT
Սեպտեմբերի 18-ին Բաքվում ծրագրվում է ՍԾՏՀԿ երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպման անցկացում
Սեպտեմբերի 18-ին Բաքվում ծրագրվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության` ՍԾՏՀԿ , երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպման անցկացում:

Նախարարների հանդիպման նախօրեին տեղի կունենա հանդիպում փորձագետների մակարդակով, որը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է Մերձսեւծովյան եւ Հարավային Բալկանների 12 պետություն (Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա):

ՍԾՏՀԿ-ը հիմնադրվել է 1999 թվականի մայիսի 1-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության մասին պայմանագրի հիման վրա:

Ներկայումս ՍԾՏՀԿ-ում նախագահում է Ադրբեջանը: Վերջինիս լիազորությունները կավարտվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: