12 օգոստոսի 2009 - 15:58 AMT
Հայ քաղաքագետը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին հայտարարությունները սադրիչ է համարում
2006 թվականից արդեն ԶԼՄ-ներում սովորություն է դարձել քննարկել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարությունները, ընդ որում, ամեն անգամ փորձեր են արվում պարզել, թե ինչու եւ ինչ նպատակով են արվել այդ հայտարարությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը :

«Ինձ շատ հետաքրքիր է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին հարցնել, թե արդյո՞ք նրանք միջնորդներից որեւէ մեկին լիազորել են հանդես գալ եւ հայտարարություններ կատարել ԵԱՀԿ ԽՄ-ի բոլոր համանախագահների անունից», - ասել է հայ քաղաքագետը: Ընդ որում Շաքարյանցը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի առանձին համանախագահների կողմից արված ցանկացած հայտարարություն ընկալվում է որպես խմբի բոլոր համանախագահների անունից արված հայտարարություն:

«Ես արդեն չորս տարի է խնդրում եմ բացատրել, թե ինչ է նկատի առնվում յոթ շրջան ասելով», - ասել է հայ քաղաքագետը, ընդգծելով, որ որոշ շրջաններ ամբողջությամբ չեն վերահսկվում ԼՂՀ պաշտպանություն բանակի կողմից:

«Բացի դրանից, հայկական կողմ հստակ հայտարարել է, որ Լաչինը պետք է որոշակի կարգավիճակ ունենա, քանի որ տվյալ տարածքն անվտանգության գոտու մեջ չի մտնում», - նշել է հայ փորձագետը:

Շաքարյանցը նաեւ նշել է, որ նույնիսկ եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանին շրջանների հանձնմանը, ապա դրանք չեն կարող 7-ը լինել, այլ լոկ չորս կամ հինգ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հստակ հասկացրել են, որ Քելբաջարի հարցն առանձին կքննարկվի:

«Դեռեւս հայտնի չէ, թե ադրբեջանական կողմն ինչ է հասկանում յոթ շրջան ասելով», -ասել է Շաքարյանցը: Նրա խոսքերով, հնարավոր է, որ իրենց ճնշմամբ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները կարողանան Հայաստանին հարկադրել հանձնել Շուշիի շրջանը, դա էլ հենց պատճառ է խմբի համանախագահների վերջին հայտարարությունները սադրիչ համարելու:

«Եթե Հայաստանը չարձագանքի համանախագահների հայտարարություններին, ապա որոշ ժամանակ անց մեզ նոր զիջումներ կպարտադրեն», - նշել է Շաքարյանցը: