12 օգոստոսի 2009 - 21:50 AMT
Հայաստանում ավարտվել է լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը
Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական հարթակում այսօր ավարտվեց լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը, որին մասնակցում էին հայ խաղաղապահներն ու հատուկ նշանակության ուժերը:

Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ռազմական սպաներ:

Զորավարժությունների ժամանակ ռազմական հրաձգություններ են անցկացվել, մշակվել ուղղաթիռով զորքերը իջեցնելու գործողությունը: Զինվորականները ցույց տվեցին նաեւ խաղաղապահական հսկիչ-անցումային կետի աշխատանքի ընթացքը:

Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության խաղաղապահական բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, զորավարժություններին մասնակցում են ՀՀ բանակի շուրջ 900 զինվորներ եւ սպաներ: