12 օգոստոսի 2009 - 22:12 AMT
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի` Հայաստան այցելելու մասին ոչ մի կոնկրետ տեղեկատվություն առայժմ չկա
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան այցելելու մասին ոչ մի կոնկրետ տեղեկատվություն առայժմ չկա: «Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը 2009թ. փետրվարին Լեհաստան կատարած այցի ընթացքում Ռադոսլավ Սիկորսկուն է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը, բայց առայժմ հնարավոր այցի կոնկրետ ժամկետները որոշված չեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:

Ինչպես հայտնել է ԱԳՆ մամլո ծառայությունը, եթե Ռադոսլավ Սիկորսկին ցանկություն հայտնի այցելելու Հայաստան, ապա ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վաղօրոք կհրապարակի այցի ամսաթիվը:

Մի շարք հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռադոսլավ Սիկորսկին Հայաստան կայցելի հոկտեմբերի սկզբին: