12 օգոստոսի 2009 - 22:35 AMT
ԱրմենՏելը հայտարարել է «Beeline Բոնուս» նոր նախագծի գործարկման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) մեկնարկում է նոր նախագիծ «Beeline Բոնուս» բջջային ցանցի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:

Բոնուսը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին: Այն կարելի է օգտագործել ներցանցային ձայնային ծառայությունների համար այն օրացուցային ամսվա ընթացքում, որի սկզբին բոնուսը տրամադրվել է: Չօգտագործված բոնուսային րոպեները հաջորդ ամիս չեն տեղափոխվում:

Կանախավճարային համակարգի բաժանորդներին Բոնուսային րոպեները տրամադրվում են նախորդ ամսվա ընթացքում բջջային կապի ծախսերի համար /ներառյալ ԱԱՀ/, ինչպես նաեւ կախված քարտի ակտիվացման ժամկետից:

Հետվճարային համակարգի բաժանորդներին բոնուսային րոպեները տրամադրվում են հաշվետու ամսին նախորդող ամսվա ընթացքում բջջային կապի համար կատարված ծախսերի`ներառյալ բաժանորդային վճար /ներառյալ ԱՀՀ/, եւ կախված քարտի ակտիվացման ժամկետից:

Բոնուսները բաժանորդին տրամադրվում են բջջային հեռախոսից բոլոր վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից:

Բոնուսները չեն տրամադրվում կանխավճարային համակարգի «Ազատ շփում», «Խոսիր» եւ «Երեխաներ» սակագնային փաթեթների բաժանորդներին, ինչպես նաեւ «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» շարժական ինտերնետի սակագնային փաթեթների բոլոր բաժանորդներին:

Հետվճարային համակարգի բաժանորդներին, որոնք բոնուսի տրամադրման պահին գտնվում է «Suspend» կարգավիճակում, բոնուս չի տրամադրվում, հաղորդվում է ընկերության կայք-էջում: