13 օգոստոսի 2009 - 12:36 AMT
Բրայզա. Հայաստանի եւ Արդբեջանի ղեկավարները շատ մոտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը
ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, որ Արդբեջանի եւ Հայաստանի նախագահները շատ մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը:

Ամերիկացի դիվանագետը հրաժեշտի շրջագայություն է կատարում տարածաշրջանում: Նախկինում նա եղել է Վրաստանում, Հայաստանում, այժմ գտնվում է Ադրբեջանում:

Բրայզան հայտարարել է, որ Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները շատ մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ «Առաջին փուլում Հայաստանը պետք է վերադարձնի Ղարաբաղը շրջապատող շրջանները»: «Մյուս հարցերի, այդ թվում եւ Ղարաբաղի կարգավիճակի, լուծումն աստիճանաբար տեղի կունենա», - նշել է Բրայզան, հաղորդում է Bakililar.AZ-ը: