13 օգոստոսի 2009 - 18:09 AMT
Երեւանում կցուցադրվեն Էմիլ Գազազի վերջին աշխատանքները
Օգոստոսի 14-ին Երեւանում «Ակադեմիա» պատկերասրահում տեղի կունենա նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն նկարչի վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծված քանդակներն ու յուղանկարները:

Նկարչի տիկնոջ Մանէ Այրյանի խոսքերով, 2005 թվականից Էմիլ Գազազի աշխատանքները չէին ցուցադրվել Հայաստանում: Գազազն ինքը ներկա չի լինի ցուցահանդեսին` աշխատանքի ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով: Նա աշխատում է տարեվերջին նախատեսվող ցուցահանդեսի նախապատրաստման, ինչպես նաեւ գալիք տարում Հայաստանում ծրագրվող խոշոր ցուցահանդեսի ուղղությամբ:

Էմիլ Գազազը (Մանվել Գազազյան) ծնվել է 1953 թվականին Գյումրիում: 1972 թվականին նա ավարտել է Թերլեմեզյանի նավան գեղարվեստական ուսումնարանը, իսկ 1978 թվականին` Երեւանում գեղարվեստի եւ կինոյի ինստիտուտը: 1980 թվականին Էմիլ Գազազը գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչ օրս: