13 օգոստոսի 2009 - 18:10 AMT
Հայաստանում կզբաղվեն անգրագիտության վերացմամբ հայկական կայքերի անվտանգության ապահովման հարցերում
«Տեղեկատվական պատերազմները եւ հայկական կայքերի վրա ադրբեջանական հակերների զանգվածային հարձակումները» թեմայով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Smart Systems հայկական ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստանում փորձագետների խումբ է կազմավորվում` հայկական կայքերի վրա հակերների հարձակումների դեմ պայքարելու նպատակով:

Մասնավորապես, երկօրյա քննարկումներից հետո խումբը որոշում էր կայացրել այսպես կոչված «chek list»-ի ստեղծման վերաբերյալ, որտեղ կտրվի անվտանգության այն պահանջների ցանկը, որին պետք է համապատասխանեն հայկական կայքերը: Այսինքն, ինչպես նշել է Ասլանյանը, կայքի անվտանգությամբ շահագրգռված անձինք, առաջին հերթին, պետք է ղեկավարվեն երկու չափորոշիչներով` նախ եւ առաջ հենց կայքի տեխնիկական եւ տեղեկատվական ապահավովածության մակարդակով, եւ երկրորդ` այն սերվերի անվտանգության մակարդակով, որում բազավորված է կայքը: