13 օգոստոսի 2009 - 19:46 AMT
Սեդրակ Աճեմյան. Եթե ժամանակին Հայաստանն ու Ղարաբաղը միավորվեին, ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ
«Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է տա ինքը` Ղարաբաղը»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապաան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախաահ Սեդրակ Աճեմյանը: «Թեեւ Ադրբեջանը չի ճանաչում, բայց մենք օտար հողեր չենք օկուպացրել, այլ ընդամենը վերադարձրել ենք մերը»,- նշել է Աճեմյանը: Նրա խոսքով, ոչ մի նախապայմաններ ընդունելի չեն Հայաստանի համար:

«Եթե ժամանակին Հայաստանն ու Ղարաբաղը միավորվեին եւ մի ամբողջություն դառնային, ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ»,- ասել է ՍԴՀԿ կուսակցությա անդամը: Ընդ որում, Աճեմյանը նշել է, որ Հայաստանն արդեն բաց է թողել ղարաբաղյան հակամարտության կարավորման մի քանի լավ հնարավորություններ: