15 օգոստոսի 2009 - 19:43 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ներն աղավաղել են Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարի հայտարարությունը
Օգստոսի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Եվրոպական Միության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Մասնավորապես, Պինտոն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրականացվող խաղաղ բանակցությունների գործընթացը եւ պաշտպանում խնդրի կարգավորման երկու հիմնական սկզբունքները, դրանք են` տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ադրբեջանական լրատվամիջողները, մասնավորապես «Today.az» էլ. կայքը, գլխավոր քարտուղարի հայտարարությունը սկզբունքորեն աղավաղել է` տարածելով բացահայտ ապատեղեկատվություն, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը միայն տարածքային ամբողջականության ենթատեքստում:

Դիոգո Պինտոն նշել է, որ ադրբեջանցի լրագրողները իրենց հոդվածում ստում են եւ «Today.az» կայքի փոխանցածը միանշանակ ապատեղեկատվություն է, հաղորդում է Միջազգային Եվրոպական Շարժման մամլո ծառայությունը: