15 օգոստոսի 2009 - 20:14 AMT
Ռուսաստանն ԱՊՀ երկրներին պատվաստանյութ կտրամադրի A/H1N1 նոր գրիպի դեմ
Ռուսաստանը, որպես մարդասիրական օգնություն, պատրաստ է ԱՊՀ եկրներին A/H1N1 նոր գրիպի դեմ պատվաստանյութ տրամադրել` պրոֆիլակտիկ ներարկման համար անհրաժեշտ քանակությամբ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պետական գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքերով, 2009 թվականի հուլիսին ԱՊՀ երկրների գլխավոր սանիտարական բժիշկների հաղորդակցության ժամանակ ռուսական պատվիրակությունը դիմել է իր գործընկերներին` ճշգրտելու եւ Ռուսաստանին փորձագետներին ներկայացնելու պատվաստանյութի պրոֆիլակտիկ ներարկման նախատեսվող ազգային ծրագրերի հաշվարկային տվյալները:
«Մենք խոստացանք սանիտարական ծառայություններին անպայման օգնել: Դա կարող է անհատույց գործողություն լինել», - ասել է Օնիշենկոն:

Նա նաեւ նշել է, որ այդ դեպքում, Ռուսաստանի բյուջեն վճարում է որոշակի կողմի` մեր գործընկերոջ համար պատվաստանյութի պահանջվող արտադրության ծավալի համար»: