17 օգոստոսի 2009 - 16:43 AMT
Ղրիմի հայկական համայնքի ղեկավարը չի պատրաստվում գլխավորել Ղրիմի Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեն
Ղրիմի հայկական համայնքի ղեկավարը չի պատրաստվում գլխավորել Ղրիմի Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեն: Այդ մասին հայտարարել է ինքը` Օլեգ Գաբրիելյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր Ղրիմի Ռուսական համայնքի մտադրության մասին` Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջարկել բռնագաղթված ժողովուրդներից մեկի օրինական ազգային-մշակութային համայնքի նախագահին:

Ղրիմի Ռուսական համայնքի անդամների կարծիքով, «այդ միջոցներն անհրաժեշտ են Ղրիմի տարածքում պետական էթնոքաղաքականության ոլորտում ձեւավորված արատավոր պրակտիկան շտկելու, եւ հետագայում Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեում մարդու իրավունքների խախտում ու ազգային խտրականություն թույլ չտալու համար»: