18 օգոստոսի 2009 - 14:31 AMT
ՖԻԴԵ-ի Գրան-պրի. Վասիլի Իվանչուկը կրկին գլխավորում է մրցաշարը
Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 8-րդ փուլում միակ արդյունավետ հանդիպումն անցկացրել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը` պարտիայի 98-րդ քայլին հաղթելով իսրայելցի Բորիս Գելֆանդին: Այդ հաղթանակի շնորհիվ ուկրաինացի շախմատիստը հավասարվել է մրցաշարի առաջատար հունգարացի Պետեր Լեկոյին, որը, իր հերթին, 8-րդ փուլում ոչ ոքի է խաղացել ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ: Երկու շախմատիստի հաշվին կա 5,5 միավոր:

Հինգ միավորով երրորդ տեղում է ղազախ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովը: Լեւոն Արոնյանը 8 փուլից հետո Սերգեյ Կարյակինի, Պավել Էլյանովի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ կիսում է սանդղակի չորրորդից յոթերորդ տեղերը:

8-րդ փուլի արդյունքները.

Արոնյան-Կարյակին-0,5:0,5
Հակոբյան-Բակրո-0,5:0,5
Լեկո-Յակովենկո-0,5:0,5
Ինարկիեւ-Էլյանով-0,5:0,5
Իվանչուկ-Գելֆանդ-1:0
Ալեքսեեւ-Կասիմջանով-0,5:0,5
Չեպարինով-Կամսկի-0,5:0,5