18 օգոստոսի 2009 - 19:50 AMT
Վրաստանի դրոշը կհեռացվի ԱՊՀ Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից
ԱՊՀ-ում իր անդամությունը օգոստոսի 18-ին դադարեցրած Վրաստանի դրոշը կհեռացվի Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից:

«Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ կազմից: Այդ երկրի պետական դրոշը մինչեւ երեքշաբթի օրվա վերջը կհեռացվի Մինսկում Համագործակցության Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից»,- ասել է Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Ընդ որում, նա նշել է «չարժե իրարանցում չստեղծել այդ իրադարձության շուրջ»: «Երեքշաբթի օրվանից Վրաստանը չի մասնակցելու սահմանափակ սուբյեկտային կազմով պայմանագրերին, որոնց կարող են մասնակցել միայն Համագործակցության երկրները, սակայն մնում է ԱՊՀ շրջանակներում այն 75 պայմանագրերի մասնակիցը, որոնք համար անդամությունը Համագործակցությունում պարտադիր չէ»,- հիշեցրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, հաղորդում է Գրուզիա «online»-ը: