18 օգոստոսի 2009 - 21:18 AMT
Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի իր տիտղոսները աշխարհի չեմօիոն Յուլիա Սախինի հետ մենամարտում
Հայ մարզիկ, կին-պրոֆեսիոնալների շարքում WBA եւ WIBF վարկանծերով «ճանճի» քաշային կարգում (մինչեւ 51 կգ) աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) իր տիտղոսների հաջորդ պաշտպանությունը կանցկացնի հոկտեմբերի 10-ին: Նրա մրցակիցն առաջիկա մենամարտում լինելու WIBF վարկածով չհաղթված չեմպիոն, գերմանուհի Յուլիա Սախինը (20-0, 2 նոկաուտ):

Կենտիկյանի համար դա WBA տիտղոսի 11-րդ եւ WIBF տիտղոսի 8-րդ պաշտպանությունն է: Հիշեցնենք, որ վերջին պաշտպանությունը հայ բռնցքամարտիկն անցկացրեց 2009թ. հուլիսի 9-ին ագրենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեի հետ մենամարտում: Այն ժամանակ Կենտիկյանը բոլոր մրցավարների միաձայն որոշմամբ` 100:90 հաշվով հաղթանակեց:

Կենտիկյան-Սախին մենամարտը կանցնի 2009թ. հոկտեմբերի 10-ին Ռոստոկ քաղաքում` Universum Box-Promotion- կազմակերպած «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում եւ կնախորդի առաջնության գլխավոր իրադարձությանը. ռուս Դենիս Բոյցովը կպաշտպանի գերծանր քաշային կարգում WBO վարկածով միջմայրացամաքային չեմպիոնի տիտղոսը առայժմ անհայտ հակառակորդի հետ մենամարտում

Այդ երեկո ռինգում կհանդիպեն նաեւ կիսաթեթեւ քաշային կարգում WBC եւ WIBF վարկածներով չեմպիոն Իննա Մենցերը եւ թեթեւագույն քաշային կարգում WIBF վարկածով չեմպիոն Էստեր Շաուտենը:

Պրոֆեսիոնալ ռինգում իր դեբյուտը կնշի նաեւ 2008թ. օլիմպիական չեմպիոն Ռախիմ Չախկիեւը, որը հուլիսին պայմանագիր է կնքել «Universum» ընկերության հետ: