19 օգոստոսի 2009 - 19:30 AMT
Արդյո՞ք Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր գործոնը Ռուսաստանի տնտեսական զարգացումն է
Այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, խոսելով տնտեսական անկման մասին, նշել է, որ իրեն զարմացնում է այն բանի պարադոքսը, որ Ճգնաժամը համառորեն թակում էր Հայաստանի դուռը, իսկ մենք մեզ հանգստացնում էինք նրանով, որ այն մեզ համար սպառնալիք չէ»:

Վարդան Բոստանջյանը բավականին մռայլ արձագանքեց ներկա իրավիճակին այն առնչությամբ, որ երկիրը հարկադրված է արտասահմանից ստացված միջոցները ներդնել հակաճգնաժամային ծրագրերում եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում, այլ ոչ տնտեսության զարգացման մեջ:

Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսությունում դրական միտումները տեսանելի կլինեն 2010 թվականին:

Վարդան Բոստանջյանի հետ անհամաձայնություն է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, իսկ այժմ Հայ ազգային կոնգրեսի կողմնակից Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, Հայաստանում տնտեսական աճ լավագույն դեպքում կարելի է ակնկալել միայն 2011 թվականին:

Բագրատ Ասատրյանը նաեւ նշել է, որ Հայաստանում մոռանում են մեր երկրի տնտեսական զարգացման այնպիսի կարեւոր գործոնի մասին, ինչպիսին Ռուսաստանում տնտեսական զարգացումն է: