20 օգոստոսի 2009 - 19:17 AMT
Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կորտ կվերադառնա 10 օրից
Ծագումով հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 2009 թվականի մայիսին ազդրի վիրահատություն էր տարել, հայտարարել է, որ հույս ունի մարզումները սկսել արդեն 10 օր հետո` Australian Open-ին նախապատրաստվելու համար:

Նալբանդյանը նշել է, որ վերականգնման գործընթացը ավելի արագ է ընթանում, քան ինքը սպասում էր, եւ այդ հանգամանքը լրացուցիչ շարժառիթ է հաղորդում առավել ջանադիր մարզումների համար: Արգենտինացին մարզվում է օրական 20 րոպե եւ աստիճանաբար վերականգնում է իր մարզական վիճակը:

«Շատ դժվար էր վիրահատվելու որոշում կայացնելը: Սակայն իմ վնասվածքը մշտապես խանգարում էր, եւ, վերջ ի վերջո, ես ստիպված էի դիմելու այդ քայլին: Իմ նպատակը Տոպ-10 վերադառնալը, դիրքս պահելն ու «Մեծ սաղավարտը» շահելն է: Եւ, իհարկե, Դեւիսի գավաթն իմ երազանքն է», - ասել է Նալբանդյանը: