21 օգոստոսի 2009 - 14:36 AMT
Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը

Ս.թ. օգոստոսի 20-ին Եգիպտոսում Հայաստանի նորանշանակ դեսպան ԱրմենՄելքոնյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց արտգործնախարար ԱհմեդԱբուլՂեյտին : Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հավատարմագրերի հանձնման արարողությանըհաջորդած զրույցի ժամանակնախարարԱբուլՂեյտը շնորհավորեց դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա երկկողմ համագործակցությունն ու կարեւորեց տարբեր մակարդակների շփումների շարունակականությունը: Նախարարը հատուկ ընդգծեց եգիպտահայ համայնքի գործուն դերակատության ինչպես Եգիպտոսի ներքին կյանքում, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման հարցում:

Դեսպան Մելքոնյանը, նախարարԱբուլՂեյտին փոխանցելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հաստատեց իր պատրաստակամությունը ջանք չխնայել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու եւ փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար: Վերջինս նախարար Աբուլ Ղեյտի խնդրանքով ներկայացրեց արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսության ներկայիս վիճակը: -Շ-