21 օգոստոսի 2009 - 17:31 AMT
Վրաստանը կարող է վերադառնալ ԱՊՀ, եթե ցանկանա
Վրաստանին կրկին կարող են ընդունել ԱՊՀ կազմի մեջ, եթե նա այդպես ցանկանա: Այդ մասին այսօր Մինսկում հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: Նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ից Վրաստանի ելքի պաշտոնական ընթացակարգն ավարտվել է երեքշաբթի օրը` օգոստոսի 18-ին, բայց նա շարունակում է մասնակցել ավելի քան 70 համաձայնագրերի, որոնք պարտադիր անդամություն չեն ենթադրում: Լեբեդեւն ընդգծել է, որ Վրաստանի ելքը Համագործակցությունից չի արձագանքում ոչ վրացական ժողովրդի, ոչ էլ այդ երկրի տնտեսական շահերին: Վրաստանը ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարեց մոտ մեկ տարի առաջ Հարավային Օսիայի դեմ ագրեսիայից հետո, որը կանգնեցվեց Ռուսաստանի կողմից: