21 օգոստոսի 2009 - 21:46 AMT
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձը: Հանդիպման ընթացքում Հ.Աբրահամյանը Ազգային ժողովի պատվո մեդալ հանձնեց Վեհափառ Հայրապետին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների համար: