21 օգոստոսի 2009 - 21:49 AMT
Գրան-պրի ՖԻԴԵ. Ոչ Արոնյան, ոչ Հակոբյանը չկարողացան միմյանց հետ վարած պարտիայից հաղթանակով դուրս գալ
Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի ՖԻԴԵ 11-րդ փուլում կիսեցին միավորները: Գրոսմայստերները ոչ ոքի ավարտեցին պարտիան 40-րդ քայլում: Նույնպիսի ավարտ ունեցան նաեւ առաջնության առաջատարներ Լեկոյի, Կասիմջանովի եւ Իվանչուկի պարտիաները:

11-րդ փուլում հաղթանակ տարան ռուս Էռնեստո Ինարկիեւը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը Դմիտրի Յակովենկոյի եւ Իվան Չեպարինովի նկատմամբ համապատասխանաբար:

11-րդ փուլից հետո Լեւոն Արոնյանն ու Եվգենի Ալեքսեեւը ակտիվում 6,5-ական միավոր ունեն եւ նախկինի պես առաջատարներից կես միավորով են հետ մնում:

Օգոստոսի 22-ին Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի հունգարացի առաջատար Պետեր Լեկոյի հետ: Իսկ Հակոբյանը դարձյալ սեւերով կխաղա Էռնեստո Ինարկիեւի հետ:

11-րդ փուլի արդյունքները`

Կասիմջանով (Ուբզեկստան) - Լեկո (Հունգարիա) - 0,5:0,5
Գելֆանդ (Իսրայել) - Կամսկի (ԱՄՆ) - 0,5:0,5
Էլյանով (Ուկրաինա) - Չեպարինով (Բուլղարիա) - 1:0
Կարյակին (Ուկրաինա) - Ալեքսեեւ (Ռուսաստան) - 0,5:0,5
Բակրո (Ֆրանսիա) - Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5
Յակովենկո (Ռուսաստան) - Ինարկիեւ (Ռուսաստան) - 0:1
Հակոբյան (Հայաստան) - Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5

Մրցաշարային դրությունը 11 փուլերից հետո` Իվանչուկ, Լեկո, Կասիմջանով` 7; Արոնյան, Ալեքսեեւ` 6,5; Կարյակին, Գելֆանդ, Էլյանով` 6; Բակրո` 5; Հակոբյան, Կամսկի` 4,5; Ինարկիեւ, Յակովենկո` 4, Չեպարինով` 3 միավոր: