21 օգոստոսի 2009 - 23:52 AMT
Հայ թեթեւ ատլետը 18-րդ տեղն է զբաղեցրել խմբում եւ դուրս մնացել թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից
Հայ թեթեւ ատլետ Մելիք Ջանոյանը դուրս է մնացել Բեռլինում ընթացող թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից որակավորման ռաունդում:

Ջանոյանը հանդես էր գալիս «Նիզակի նետում» դիսցիպլինում եւ 74.74մ արդյունքով 18-րդ տեղն է զբաղեցրել A խմբում` առաջ անցնելով Լեհաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Պարագվայի եւ Լիտվայի ներկայացուցիչներից:

Նշենք, որ Ջանոյանը չկարողացավ գերազանցել սեփական ռեկորդը` 78.03մ (Ադլեր):

Հայաստանը թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը ներկայացնում էին երկու մարզիկ` Մելիք Ջանոյանն ու Անի Խաչիկյանը:

Ավելի վաղ Խաչիկյանը, հանդես գալով «100մ վազք» դիսցիպլինում, 12.30վրկ արդյունքով խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը եւ չանցավ փլեյ-օֆֆ: