22 օգոստոսի 2009 - 16:35 AMT
Հայաստանը նոր դեսպան է ուղարկում Գերմանիա
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Բեռլին/, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Այդ պաշտոնը թափուր էր մնում սույն թվականի փետրվարի 21-ից, երբ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը կատարող Կարինե Ղազինյանը Հայաստանի նախագահի հրամանագրով ազատվել էր այդ պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի ԱԳ նախարար տեղակալ: