22 օգոստոսի 2009 - 17:12 AMT
Կարեն Այվազյանը նվաճել է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը
Հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը (51 կգ ք/կ) նվաճել է Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այվազյանը հերթով պարտության էր մատնել Իտալիայի, Մոլդովայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին, իսկ եզրափակիչում 7:1 ջախջախիչ հաշվով հաղթել է ռուս բռնցքամարտիկ Գրիգորի Նիկոլայչուկին:

Հայ բռնցքամարտիկը բոլոր չորս մենամարտերում լոկ երկու միավոր է կորցրել (եզրափակիչում իտալացու հետ մենամարտում)` հավաքելով 23 միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 8 բռնցքամարտիկ է ներկայացրել, որոնցից միայն Այվազյանին է հաջողվել իր թիմին մեդալ բերել: Երեքն առաջնությունից դուրս էին մնացած վաղ շրջանում, իսկ մյուս չորս բռնցքամարտիկները մրցաշարին հրաժեշտ էին տվել քառորդ եզրափակիչում: