22 օգոստոսի 2009 - 17:38 AMT
«Իմպուլսն» առաջին պարտությունն է կրել ֆուտբոլի Հայաստան առաջին խմբի առաջնությունում
Դիլիջանի «Իմպուլսը» Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ փուլում իր առաջին պարտությունն է կրել` արտագնա խաղում «Միկա-2» թիմին զիջելով 1:2 հաշվով: Ընթացիկ առաջնությունում դիլիջանցիները15 խաղում 11 հաղթանակ էին տարել եւ երեք անգամ ոչ ոքի խաղացել:

Այդ խաղում հաշիվը բացել են դաշտի տերերը` աշտարակցիները: 31-րդ րոպեին աչքի էր ընկել Ստեփան Գեւորգյանը: Սակայն 5 րոպե անց դիլիջանցիներին Արման Մինասյանի ջանքերով հաջողվեց վերակագնել հավասարակշռությունը հաշվում: Իսկ աշտարակցիներին հաղթանակ բերեց Աշոտ Խաչատրյանը` խաղի 87-րդ րոպեին:

Սակայն, չնայած պարտությանը, «Իմպուլսը» 36 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` ամենամոտ հակառակորդից` Երեւանի «Շենգավիթից», առաջ անցնելով 5 միավորով:


16-րդ փուլի արդյունքները.

«Միկա-2»- «Իմպուլս»- 2:1
Գոլեր. Ստեփան Գեւորգյան-31, Աշոտ Խաչատրյան-87 (Միկա-2), Արման Մինասյան-36

«Բանանց-3»- «Փյունիկ-2»-1:1
Գոլեր. Սեդրակ Շահբազյան-30 (Փյունիկ-2), Արման Առաքելյան-37 (Բանանց-3)

«Շենգավիթ»- «Շիրակ-2»-5:1
Գոլեր. Գալուստ Պետրոսյան-28, Ռաֆայել Վարդանյան-33, Արթուր Բարսեղյան-35, Հենրիկ Հարությունյան-52, Վիլեն Բարսեղյան-73 (Շենգավիթ), Միքայել Սարգսյանը-87 (Շիրակ-2)

«Փյունիկ-3»- «Բանանց-2»- 0:6
Գոլեր. Վալտեր Պողոսյան-22, 76, Տիգրան Բարսեղյան-41, Գոռ Գուգուջյան-43,69, Նարեկ Գյոզալյան-54:

Մրցաշարային դրությունը 17 փուլերից հետո.

1. «Իմպուլս» -36 միավոր
2. «Շենգավիթ» - 31
3. «Բանանց-2» - 27
4. «Փյունիկ-2» - 27
5. «Միկա-2» - 16
6. «Գանձասար-2» - 16
7. «Շիրակ-2» -15
8. «Փյունիկ-3» - 14
9. «Բանանց-3» - 9: