25 օգոստոսի 2009 - 16:41 AMT
Արդշինինվեստբանկը ձեռնամուխ է եղել նոր` միջազգային դրամական փոխանցումների համակարգի` RIA-ի իրականացմանը
2009թ. օգոստոսի 24-ից Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերը սկսել են սպասարկել RIA միջազգային դրամական փոխանցումների համակարգը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նոր համակարգը հնարավորություն է տալիս Արդշինինվեստբանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 100 երկրներում տեղակայված շուրջ 70 000 սպասարկման կետերի միջոցով:

Այս ոլորտում ունեցած բազմամյա փորձի շնորհիվ RIA-ն համարվում է արագ եւ վստահելի համակարգերից մեկն աշխարհում:

Արդշինինվեստբանկը դրամական փոխանցումների ոլորտում համագործակցում է Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ, ինչպես նաեւ անդամակցում է Contact, MoneyGram, Migom, Արագ փոստ, Intel Express համակարգերին:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Բանկի նպատակն է օգնել մեր հայրենակիցներին, նրանց հարազատներին եւ գործընկերներին արագ, մատչելի եւ վստահելի համակարգերով կատարել իրենց գումարների փոխանցումները ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դեպի արտերկիր: Այս ոլորտում Արդշինինվեստբանկը համագործակցում է միայն առաջատար, հեղինակավոր, փորձառու եւ վստահելի ընկերությունների հետ, որոնցից մեկն էլ RIA համակարգն է»:

Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիսմատուցել բարձրորակբանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին:

Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: