27 օգոստոսի 2009 - 20:11 AMT
Մարքեթինգային նախաձեռնությունները բարձրացրել են «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ծառայությունների պահանջարկը
Մարքեթինգային նախաձեռնությունները երկրորդ եռամսյակում բարձրացրել են «ԱրմենԹել»ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) ծառայությունների պահանջարկը, ֆինանսական եւ գործառնական արդյունքների ներկայացմանը նվիրված հեռուստակամուրջի ընթացքում հաղորդել է «ՎիպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Պլեսկոնոսի խոսքերով, «ԱրմենԹել» ՓԲԸ ընկերությունը բավարար ակտիվություն է ցուցաբերել մարքեթինգային նախաձեռնությունների առումով: «Մեր հաճախորդները մարքեթինգային նախաձեռնությունների պահանջարկ ունեն. աճել է մեր ծառայությունների սպառումը, մեր բաժանորդների ARPU-ն (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի միջին հաշիվը) հասել է 10 տոկոսի», - նշել է նա:

Մարքեթինգային նվաճումների թվում Պլեսկոնոսը նաեւ նշել է 3G ցանցի կիրառումը` ընդ որում ավելացնելով, որ Հայաստանում մեկ ու կես միլիոներորդ տեսազանգը հնչել է հենց երկրորդ եռամսյակում:

Գործադիր փոխնախագահը նշել է, որ Հայաստանում ֆիքսված եւ բջջային ցանցի հասույթի ցուցանիշները բավականին սիմետրիկ են: Պլեսկոնոսի խոսքերով, ֆիքսված եւ բջջային ցանցի շահութաբերության մակարդակը շարունակում է 50 տոկոսից բարձր մնալ: Դրա հետ մեկտեղ, տեղական արժույթով հասույթն աճ է ցույց տվել, որը երկրորդ եռամսյակում կազմել է 7 տոկոս: