28 օգոստոսի 2009 - 15:22 AMT
Հայաստանի Ֆինանսների նախարարությունը ՆՀԱ 10-15% անկում է կանխատեսում 2009-ի արդյունքներով
Հայաստանում ՆՀԱ ցուցանիը 2009-ի արդյունքներով կտատանվի 10-15% սահմաններում, գտնում է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Տարեկան կտրվածքով ՆՀԱ ցուցանիշն ավելի հուսալի կլինի, քան ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում, եւ մենք 18%-ից ցածր ցուցանիշ կունենանք: Կանխատեսումներ կան, որոնց համաձայն այդ ցուցանիշը կտատանվի 10-15% սահմաններում»,- ասել է նա:

Ինչպես պարզաբանել է ֆինանսների նախարարը, ՆՀԱ ցուցանիշի կանխատեսման համար օգտագործվում են զանազան մեխանիզմներ, մեթոդաբանություններ ու մոտեցումներ, որոնք իրենց առանձնահատկություններն ունեն, իսկ այդ կանխատեսումներով ստացված արդյունքները, թեեւ ոչ զգալիորեն, բայց եւ այնպես տարբերվում են: «Հստակ կանխատեսումներն իրենց ներկայացնում են մի շատ բարդ մեխանիզմ եւ կախված են շատ ցուցանիշներից, իսկ տնտեսությունն այնպիսի բարդ համակարգ է, որ անհնար է կանխատեսման ցանկացած մոդելի օգտագործման դեպքում ներառել բոլոր ցուցանիշները»,- նշել է Դավթյանը:

Իսկ ինչ վերաբերում է հաջորդ տարվա կանխատեսումներին, ապա այդ առիթով Ֆինանսների նախարարության ղեկավարն ավելացրել է, որ 2010 թվականին սպասվում է տնտեսության աստիճանական վերականգնում: «Մենք 1-1.5% տնտեսական աճ ենք կանխատեսում 2010-ին, իսկ այն բյուջեն, որը Նախարարությունը մշակում է հաջորդ տարվա համար, ելնելու է այդ կանխատեսումներից»,- նշել է նա:

Ֆինանսների նախարարի կանխատեսումների համաձայն, Հայաստանում գնաճը չի գերազանցի պետբյուջեում ծրագրված մակարդակը, իսկ վերջին ամսվա ընթացքում անգամ ոչ մեծ սեզոնային գների անկում է արձանագրվել: «Մեր կանխատեսումներով, հաջորդ տարի երկրում գնաճը նույնպես ցածր է լինելու»,- ավելացրել է Դավթյանը:

2009թ. հունվար-հուլիսին Հայաստանում 2.7% մակարդակով գնաճ է արձանագրվել ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ: Ընթացիկ տարվա հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 2.7% գների անկում: Պետբյուջեի համաձայն, 2009թ. Հայաստանում գնաճը ծրագրված է 4% (+/-1,5%) մակարդակով: