28 օգոստոսի 2009 - 16:23 AMT
ԱՀՀ մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը
Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների թիվն առանձնապես չի փոխվել: Բայց մենք հուսով ենք, որ աշնանը, երբ կոնգրեսականները վերադառնան արձակուրդից, բանաձեւի շուրջ գործընթացը կակտիվանա»,- նկատել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը: