28 օգոստոսի 2009 - 18:28 AMT
ՀԲ-ը Հայաստանին 36,6 մլն դոլար կտրամադրի գյուղական ճանապարհների վերականգնման համար
Օգոստոսի 27-ին Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը հաստատեց Հայաստանի համար 36,6 մլն դոլարի չափով լրացուցիչ վարկային միջոցների տրամադրումը «Ճանապարհների երկարատեւ վերականգնում» ծրագրի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ստացված միջոցները կուղղվեն երկրի գյուղական ճանապարհների վերականգնմանը` 140 կմ ընդհանուր երկարությամբ:

Ինչպես նշվում է հաղորագրության մեջ, լրացուցիչ վարկային միջոցները կնպաստեն Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքների մեղմացմանը, մասնավորապես նախագծման, կապիտալ շինարարության եւ ճանապարհների անվտանգության ապահովման գործընթացում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքները կսկսվեն 2009թ. սեպտեմբերի վերջին: