28 օգոստոսի 2009 - 18:46 AMT
ՀՀ Սփյուռքի նախարարությունը քննարկել է Բեռլինի համալսարանի Հայագիտության կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքումքննարկվեցինԳերմանիայում հայկական Սփյուռքի հետտարվող աշխատանքներին վերաբերողհարցեր: Նախարարը կարեւորեցԳերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցնակտիվացնելու եւ մեկօրյադպրոցներ հիմնելու խնդիրները: Տիկին Հակոբյաննանդրադարձավնաեւ Բեռլինի բաց համալսարանումգործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաեւ մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: