29 օգոստոսի 2009 - 15:55 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդելի մոդեմը
Այսուհետ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ նոր «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդելի մոդեմը, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ 3.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող այս մոդեմը համատեղելի է նաեւ Linux օպերացիոն համակարգի հետ եւ SD քարտի տեղադրման եւ արտաքին անտենայի միացման հնարավորություն է ընձեռում:
«ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմի արժեքը 30000 դրամ է:
Մոդեմը կարելի է ձեռք բերել Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի բոլոր սպասարկման կենտրոններում: -Շ-