31 օգոստոսի 2009 - 17:32 AMT
Ճանապարհային ոստիկանություն. 2009-ին հաջողվել է 40 կյանք փրկել
Այսօրվա դրությամբ արձանագրվել է ՃՏՊ 1208 դեպք, 207 զոհ եւ 1709 տուժած: Այսօր ՃՏՊ մասին նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը: Նրա խոսքով, 2008-ի համեմատ հաջողվել է փրկել 40 կյանք:

Գնդապետը գոյ է ոստիկանության աշխատանքից: «Դրանք պատահակն թվեր չեն, քանի որ վերջին տարվա ընթացքում աճել է անձնակազմը, բարելավվել է աշխատանքի տեխնիկական կողմը: Մենք մեր գործն անում ենք բոլոր ուժերով եւ ողջ կազմով»,- նշել է նա:

2008թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ՃՏՊ 1340 դեպք, 247 զոհ եւ 1955 տուժած: