31 օգոստոսի 2009 - 19:46 AMT
Հայ դիզայներները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին
Հայաստանի դիզայներներն ու արհեստավորները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ից 6-ը:

PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայկական պատվիրակության եւ «ARDIN IMAGE FASHION CENTERե -ի ղեկավար Անժելա Դալաքյանն ասել է, որ հայ արհեստավորներն ու մոդելավորողներն առաջին անգամ կմասնակցեն փառատոնին, որում կներկայացվեն հինգ հայ դիզայների ստեղծած հագուստներն ու տարբեր աքսեսուարները:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն ոսկերիչների, սրբանկարիչների, փայտագործ վարպետների, դարբինների, վառարանագործների, ժանյակագործների, բատիկի նկարազարդման, լաքով պատված մանրանկարչության եւ ուրիշ վարպետության դասեր կանցկացվեն:

Ցուցահանդեսը կանցկացվի Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում: Այն կազմակերպվել է Արհեստների մոսկովյան պալատի կողմից` Մոսկվայի կառավարության հովանավորությամբ: Փառատոնին կմասնակցեն Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության շրջանների, ԱՊՀ պետությունների, Բալթիայի եւ այլ երկրների արհեստավորները եւ արհեստագործական ձեռնարկությունները: