1 սեպտեմբերի 2009 - 12:01 AMT
Պետդեպարտամենտը սատարում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
ԱՄՆ-ն ողջունում է Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի ու Հայաստանի հրապարակած համատեղ հայտարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին: «ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների ու սեղմ ժամկետում: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային որքան հնարավոր է արագ ստորագրել շրջանակային համաձայնագիրն ըստ հայտարարության: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկու երկրների կառավարություններին եւ սատարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին: Այդ պատմական գործընթացը խաղաղություն, անվտանգություն ու կայունություն կբերի տարածաշրջան»,-ասել է Քելլին: